ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ճշմարտությունը թաղվում է ստի և պաթոսի միջև

Ճշմարտությունը թաղվում է ստի և պաթոսի միջև
10.06.2025 | 15:17

1) Ակնհայտ է, որ ըստ ՀԱԵ ՆԵՐՔԻՆ կարգավորումների` կուսակրոնության պահանջի առկայության դեպքում որևէ հոգևորական այն չի կարող խախտել, իսկ խախտման դեպքում եկեղեցին ինքը պետք է գործի, քանի որ դա իր ներքին կարգապահական խնդիրն է. արտաքին, առավել ևս` պետական միջամտությունն արգելվում է, քանի որ այն կրոնական կազմակերպություն է, որի գործունեությունը, այդ թվում` անկախությունը, երաշխավորված է Սահմանադրությամբ:

2) Ակնհայտ է, որ եթե անգամ կուսակրոնության պահանջը խախտվել է, ապա Նիկոլ Փաշինյանը և այլոք դրա մասին վաղուց են իմացել, բայց խոսում են միայն հիմա, քանի որ հիմա է իրենց դա անհրաժեշտ, հետևաբար, քրիստոնեական խոնարհության ու հավատավորի սքեմի տակ թաքնվելը փարիսեցիություն է:

3) Ակնհայտ է, որ կուսակրոնության պահանջի ենթադրյալ խախտման վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների ենթադրյալ ապօրինի մշակման արդյունքում, որը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն:

4) Ակնհայտ է, որ պետությունը և պետական որևէ պաշտոնյա չի կարող մասնակցել Կաթողիկոսի ընտրությանը կամ ունենալ ձայն այդ ընտրության ընթացքում, հակառակ պարագայում թող եկեղեցին էլ ունենա վճռորոշ ձայն վարչապետի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

5) Ակնհայտ է, որ անկախ մարդու կրոնական և հոգևոր հայացքներից կամ դրանց բացակայությունից` յուրաքանչյուր ոք պետք է հարգի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես Ազգային կառույց և այդ հարգանքը պետք է զերծ պահի հոգևորականության հանդեպ վիրավորական և ատելության խոսքի օգտագործումից, հատկապես, երբ նման խոսույթը կիրառվում է պետական պաշտոնյայի կողմից:

Իսկ եթե իմ անձնական կարծիքն է հետաքրքիր, ապա, հաշվի առնելով կուսակրոնության պահանջի ծագումը Հայ եկեղեցական իրավահարաբերություններում, այն 5-րդ դարից պարտադրված բարք է, որը իրական նպատակ է ունեցել կանխել Լուսավորչի տոհմի ազդեցությունը, իսկ հետո` կանխել եկեղեցու միջոցով Ազգային պետականության վերակերտումը. Գրիգոր Լուսավորչից սկսած մինչև իր իսկ ժառանգ Սահակ Պարթև կաթողիկոսները եղել են ամուսնացած և ունեցել են զավակներ:

Ինչ վերաբերում է Եկեղեցի-Պետություն հարաբերություններին, ապա պետք է բացառվի Պետության միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, սակայն Եկեղեցին պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում հոգևորական-պատգամավորով` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության շարունակականության երաշխիք:

Հատկապես վերջին մտքին դեմ արտահայտվողները, չգիտես` ինչու, շատ ընդունելի են համարում, որ Վատիկանը առանձին պետություն է:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ